«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՐԹՈւՂԱՅԻՆԻ» ՈւՂԵՎՈՐՆԵՐԸ, ԿԱՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԹԵՐԱՊԻԱՆ՝ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑԻ ՏԱԿ

Պահպանել

Պահպանեք՝ հետո կարդալու համար

Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար հաշիվ՝ դեպքերը, հոդվածներն ու գրքերը մեկ տեղում պահելու համար։

Ընտանիքը տարբեր անցյալով, տարբեր բնավորություններով, արժեքներով և անձնային խնդիրներով մարդկանց խումբ է: Ճակատագրի բերումով կոնֆլիկտի՝ մեկ տանիքի տակ հավաքված մասնակիցները երբեմն բախվում են ընտանեկան հոգեթերապևտների քննադատությանն ու ավտորիտար մոտեցմանը:

Բոլոր մարդիկ և բոլոր ընտանիքները տարբեր են: Ընտանեկան կոնֆլիկտը դրա յուրաքանչյուր մասնակցի անձնային խնդիրների արդյունք է: Ամեն ինչ միախառնելը, որևէ մեկին առանձնացնելը կամ մեղադրելն, ինչ-որ միջինացված խորհուրդներ տալը թերապիա չէ:

Իրականում, ընտանեկան թերապիայի յուրաքանչյուր մասնակից ունի ընտանեկան կոնֆլիկտի իր ուրույն պատճառները:

Օրինակ, ընտանիքի՝ հուզականորեն ոչ հասուն, բռնկուն հոր խնդիրները գալիս են նրա մանկությունից, որտեղ ձևավորվել է նրա բնավորությունն ու նմանատիպ իրավիճակներին արձագանքի ձևերը: 

Փնթփնթան կինն այն կոնֆլիկտային «աղջիկն» է, որը 5-6 տարեկանում արդեն կռվարար էր, փորձում էր իր ձևով պաշտպանել իր մանկական «ես»-ն և այժմ մեծացել է, բայց դեռևս չի կարողանում ազատվել բնավորության համապատասխան գծերից։ 

Ընտանեկան կոնֆլիկտը խորապես՝ բազային մակարդակում լիարժեք լուծելու համար անհրաժեշտ է, որ կոնֆլիկտի յուրաքանչյուր կողմը գտնի և լուծի տվյալ կոնֆլիկտի իր բաժինը։

Մարդասիրական տեսանկյունից ցանկալի չէ ընտանիքի անդամներից մեկի մանկության խնդիրները քննարկել մյուսների ներկայությամբ։ Լավ է դա անել անհատական թերապիայի շրջանակում։

Կոնֆլիկտի մեջ մարդու «սխալ» վարքագիծը նշելն, առանց հաշվի առնելու դրա չգիտակցված արմատները, առնվազն խելամիտ չէ։ 

«Մեղավորի» սխալները մատնանշելու փոխարեն հոգեթերապիան պետք է ձգտի նրբորեն մարդուն բերել դեպի իր խնդիրների, դրանց ներանձնային պատճառների և լուծման ուղիների գիտակցում, այլ ոչ թե «նրան ճիշտ ուղի ցույց տա»։ Խորհուրդներ և գնահատականներ տալը բարձրակարգ հոգեթերապևտների կողմից, մեղմ ասած, չի ողջունվում։

Ի վերջո, անհնար է որակյալ ձևով լուծել ընտանեկան կոնֆլիկտն՝ առանց լուծելու ընտանիքի անդամների ներանձնային հոգեբանական խնդիրները։ Հակառակ դեպքում՝ ընտանեկան հարաբերություններում հավասարակշռությունը կլինի անկայուն և առաջին իսկ փորձության ժամանակ կրկին կխախտվի։

Նյութը պատրաստեց հոգեբույժ-հոգեվերլուծող Ա․ Ն․ Չալիկյանը
Խմբագրեց Նորա Վանյանը

Հավանեցի՞ք։ Կիսվեք որևէ մեկի հետ։

Պահպանել