hy
  • en
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ
ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ

ԲԱԶՄՈ՞Ց, ԹԵ՞ ԲԱԶԿԱԹՈՌ

Հեղինակ Academy Dialog / 13.03.2023 /

Դասական հոգեվերլուծությունում, ի տարբերություն հոգեթերապևտիկ մյուս ուղղությունների, այցելուի և թերապևտի դիրքերը հստակ նշանակություն  ունեն: 
Ֆրեյդը կիրառում էր բազմոց՝ վերլուծվողի համար և բազկաթոռ՝ վերլուծողի համար: Բազկաթոռը դրվում էր այցելուի գլխավերևում այնպես, որ վերլուծվողը վերլուծողին չտեսնի: 
Ֆրեյդի հետնորդների մի մասն առ այսօր կիրառում է այդ ձևը: Յունգի հետնորդները կիրառում են բազկաթոռ-բազկաթոռ, դեմ առ դեմ կամ «տետ-ա-տետ» աշխատանքային ձևը: 
Ըստ ֆրեյդյան դիրքի՝ թերապևտը, ցանկության դեպքում, կարող է տեսնել պառկած այցելուին: 
Պառկած դիրքն այցելուին հնարավորություն է տալիս թուլացնելու մարմնի մկանները՝ նվազեցնելով մկաններից  դեպի գլխուղեղ (կեղև) գնացող իմպուլսների քանակը: 
Նման իմպուլսներն օրվա ընթացքում ինտենսիվորեն «ռմբակոծում են» գլխուղեղի կեղևը, «ծանրաբեռնում» գիտակցությունը և այդպիսով դժվարացնում հոգեկանի խորքային շերտերից դեպի գլխուղեղի կեղև գնացող զգացողությունների, պատկերների և մտքերի հոսքը: 
Այցելուի պառկած դիրքի իր ընտրությունը Ֆրեյդը բացատրում էր նաև նրանով, որ օրվա մեջ այցելուների կողմից անընդհատ վիզուալ  ուսումնասիրությունների առարկա լինելը դժվար է: 
Հնարավոր է՝ նա նկատի ուներ այն հանգամանքը, որ այցելուներից շատերը ցանկանում են պարզել վերլուծողի վերաբերմունքն իրենց հանդեպ: Վերլուծողի վերլուծված լինելը և նրա «բարյացակամ-չեզոք» դիրքն այցելուների նկատմամբ վերջիններիս հնարավորություն չի տալիս՝ պարզելու վերլուծողի «ով լինելը» և նրա «անկեղծ» վերաբերմունքն իրենց նկատմամբ:
Վերացնելու համար այդ «նյարդայնացնող անորոշությունը»՝ նրանք փորձում են ստանալ իրենց հետաքրքրող ինֆորմացիան այլ ճանապարներով, այդ թվում նաև՝ վերլուծողի դիմախաղին հետևելով: Բնական է, որ վերլուծողը սեփական դիմախաղին հետևելու համար լրացուցիչ ջանքեր պետք է գործադրի՝ իր աշխատանքում մտային գերլարում պահանջող մյուս պարտականություններին զուգահեռ։ Իսկ դրանք բազմաթիվ են։
Մեկ սեանսի ժամանակային սահմաններում վերլուծողը պետք է․
✅ ուշադիր լսի վերլուծվողի կողմից ներկայացվող նյութը; 
✅ հիշի այն՝ բոլոր մանրամասներով հանդերձ;
✅ պարբերաբար համեմատի ստացվող նյութը նախկին բոլոր սեանսների ժամանակ ձեռք բերված տեղեկությունների հետ; 
✅ նկատի, հայտնի այցելուին վերջինիս «փոխանցումների» մասին՝ օգնելով նրան վերլուծել դրանք;
✅ վերլուծի սեփական «հակափոխանցումներն»՝ այցելուի անձի և վարքագծի վերաբերյալ:
Այսպիսով՝ ֆրեյդյան ոճով աշխատող վերլուծողը հնարավորություն է ստանում իր հիմնական ուժերը կենտրոնացնելու այցելուի կողմից տրվող վերբալ ինֆորմացիայի վերլուծության վրա: 
Պառկած վիճակն այցելուի համար դժվար է, իսկ թերապևտի համար՝ հեշտ: 
Ըստ որոշ հոգեվերլուծողների՝ այդ դիրքում այցելուն իրեն ավելի հիվանդ և միայնակ է զգում: Դրանից նրա հոգեվիճակը,  հնարավոր է, որոշ չափով սրվի: Մյուս կողմից՝  դա նպաստում է խորքային թաքնված խնդիրների բացահայտմանը: 
Յունգյան աշխատաոճը ենթադրում է երկու հավասար գործընկերների համագործակցություն: Նրանց բազկաթոռները, ցանկալի է, որ լինեն նույնատիպ: 
Դա այցելուին հնարավորություն է տալիս՝ իրեն զգալու հավասար պայմաններում, ինչը հաճախ մեծ նշանակություն է ունենում աշխատանքային համագործակցություն ստեղծելու հարցում: 
Այսօր վերլուծական աշխատանքում լայնորեն կիրառվում է հեռավար մոտեցումը: Հոգեվերլուծական սեանսները տեղի են ունենում ինչպես տեսակապով, այնպես էլ՝ բջջային կապի միջոցով։ Այս թեմային ավելի մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ դասախոսություններում։ 
Մի քանի հետաքրքրաշարժ տեղեկություն պառկած և նստած դիրքերի վերաբերյալ:
Յոգայում կա, այսպես կոչված, «դիակի դիրք» (շավասանա): Այն հնարավորություն է տալիս՝ կտրուկ նվազեցնելու մարմնի մկանների լարումն՝ ուղեղին թույլ տալով զբաղվել «մաքուր» մտային գործունեությամբ: Զգալի թվով վարժություններ և մեդիտացիաներ կատարվում են հենց այդ դիրքում: 
Ըստ ճապոնացի  հոգեբանների՝ նստած վիճակը համարվում է ձիգ, իսկ պառկածը՝ թույլ: Կանգնած դիրքն ավելի պաշտոնական է, իսկ նստածը՝ ջերմ: Ճապոնացի գործարարները հայտնագործել են երկու տիպի աթոռներ՝ նստատեղի թեքությունը դեպի առաջ և դեպի հետ: Նման աթոռներ կիրառվում են գրասենյակներում՝ այցելուի ներկայությունը երկարացնելու կամ նվազեցնելու նպատակով:
Աֆորիզմներ
Նստենք ճանապարհից առաջ:
Երկու աթոռի վրա միաժամանակ չես նստի:
Աթոռի կռիվ:
Ծուռ նստենք, դուզ խոսենք:
Նստել է թախտին, սպասում է բախտին:
Ոտքերում ճշմարտություն չկա (ռուսական)։
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը

Կատեգորիա՝ Դասախոսություններ

Թեգեր #հոգեվերլուծական_տեխնիկաներ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 
Զանգահարել: +37477123365
Էլ փոստ՝ academydialog.edu@gmail.com

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ © 2024