hy
  • en
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ
ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ

ՀՈԳԵՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ, ԿԱՄ «ԿԱԴՐ»

Հեղինակ Academy Dialog / 13.03.2023 /

Հոգեվերլուծական շրջանակ ասելով՝ հասկանում ենք այն բոլոր պայմանները, որոնք նպաստում են վերլուծական հարաբերությունների և աշխատանքի որակին: 
Վերլուծական ուղղություններն՝ իբրև բուժական մեթոդ, տարբերվում են մյուս թերապևտիկ ձևերից ինչպես էությամբ, այնպես էլ օգտագործվող տեխնիկաներով և աշխատանքային սկզբունքներով:
Հոգեվերլուծական շրջանակի բաղկացուցիչ մասերն են․
✅ վերլուծական սեանսների անցկացման վայրը,
✅ հանդիպումների հաճախականությունը,
✅ հանդիպումների տևողությունը,
✅ միջանձնային դիստանցիան և դիստանցիայի դինամիկան,
✅ վերլուծողի և վերլուծվողի մարմնի դիրքը սեանսի ժամանակ,
✅ վճարման ձևը, չափը և կարգը,
✅ բացակայությունների վերաբերյալ պայմանավորվածությունները,
✅ ուշացումների վերաբերյալ պայմանավորվածությունները,
✅ արձակուրդի վերաբերյալ պայմանավորվածությունները,
✅ աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ պայմանավորվածությունները,
✅ աշխատանքային մեթոդների և տեխնիկաների վերաբերյալ պայմանավորվածությունները՝ ազատ ասոցիացիաների, երազների, տրանսֆերի և կոնտրտրանսֆերի վերլուծությունը:
Հոգեվերլուծական շրջանակի պահպանումը թերապևտիկ աշխատանքի որակի հիմնական գրավականն է: Շրջանակի «պատերի» միջոցով ստեղծված դաշտը մի մեծ «խողովակի» պես ուղղություն է տալիս այցելուին և թերապևտին՝ համակարգելով նրանց աշխատանքը:
Շրջանակի շնորհիվ՝ հնարավոր է դառնում դիտարկել այցելուին և նրա նևրոզը իբրև աշխատանքային օբյեկտներ: Ինչ-որ առումով, շրջանակը նման է վիրահատական սեղանի, որի վրա տեղադրում են հիվանդի մարմինը՝ ֆիզիկական միջամտություններ կատարելու նպատակով: Վերլուծության պարագայում միջամտությունները կատարվում են վերլուծական շրջանակի պահպանման միջոցով: 
Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը նշում էր, որ թերապիայի ընթացքում այցելուն պետք է պահպանի ժուժկալություն, ինչը կնպաստի նրա նևրոտիկ պրոբլեմների առավել ուժեղ արտահայտմանը: Դա, իր հերթին, հնարավորություն կտա բուժումը առավել խորքային և արդյունավետ դարձնել: 
Այցելուի տառապանքները, ցավերը բուժման ընթացքում նվազեցնելու նպատակով հարկավոր է կիրառել մի շարք միջոցներ, որոնք, թեթևացնելով հուզական լարումը, միևնույն ժամանակ հնարավորություն կտան շարունակելու վերլուծական աշխատանքը: 
Նման միջոցներ են, օրինակ, աշխատանքի ինտենսիվության թուլացումը, այցելուին իր արտահայտման մեջ ավելի շատ ազատություններ տալը: Լինում են նաև դեպքեր, երբ մեկ կամ մի քանի հանդիպում անցնում է գրեթե կատարյալ լռության մեջ: Դա շատ ավելի օգտակար է վերլուծական աշխատանքի համար, քան պահանջելը, որ վերլուծվողը խոսի ամեն գնով: Հետագայում նման լռությունների հետևանքով աշխատանքը կարող է կտրուկ առաջխաղացում ապրել:
Աֆորիզմներ
Պարտքը վճարումով է գեղեցիկ:
Շտապողի կինը տղա չի բերի:
Կադրերը որոշում են ամեն ինչ:
Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
Չափդ ճանաչիր:
Հանդիպման վայրը փոխել չի կարելի:
Ինչ ցանես, այն էլ կհնձես:
Լավ ախտորոշվում է, լավ բուժվում է (լատ․)։
Բժիշկը բուժում է, Աստված լավացնում է (լատ․)։
Մի վնասիր (լատ․)։
Բուժված այցելուն պատրաստի մասնագետ է (ԱՆ):
Մասնագետը լավ բուժված այցելու է (ԱՆ):
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերպիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը

Կատեգորիա՝ Դասախոսություններ

Թեգեր #հոգեվերլուծական_տեխնիկաներ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 
Զանգահարել: +37477123365
Էլ փոստ՝ academydialog.edu@gmail.com

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ © 2024