hy
  • en
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ
ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ
  • Գլխավոր
  • Օնլայն Դպրոց
  • Ինֆո Սնունդ
    • Գրքեր
    • Հոդվածներ
    • Աֆորիզմներ
    • Մետաֆորներ
    • Սկզբունքներ
    • Մինիմում
    • Սուպերվիզիա
  • GYM
    • Աստղային երկինք
    • Հոգեբանական Տեխնիկաներ
    • Աֆիրմացիաներ
    • Վարժություններ

ՏՐԱՆՍՖԵՐ ԵՎ ԿՈՆՏՐՏՐԱՆՍՖԵՐ

Հեղինակ Academy Dialog / 13.03.2023 /

Ինքնաճանաչման և աշխարհաճանաչման գործընթացներում մարդու հոգեկանը կիրառում է տրանսֆերի երևույթը: Տրանսֆերի միջոցով մարդը փորձում է, որքան հնարավոր է, ճանաչել իրականությունը` համեմատելով այն իր նախկին փորձի հետ: 
Հոգեբանությունում տրանսֆերը (փոխանցում, պրոյեկցիա) հույզերի, պատկերացումների, դիրքորոշումների փոխանցումն է մի մարդուց մյուսի վրա: Ինչ-որ առումով տրանսֆերն անցյալի փորձի փոխանցում կարելի է անվանել: Անծանոթ երևույթների նկատմամբ մարդն  ունենում է որոշակի տագնապ, որը փորձում է մեղմել  տրանսֆերի միջոցով:
Կարելի է ասել, որ տրանսֆերը ճանաչողական մեխանիզմներից մեկն է: 
Ինչպես բոլոր տեսակի մարդ-մարդ և մարդ-աշխարհ հարաբերությունները, հոգեթերապևտիկ հարաբերությունները բացառություն չեն փոխանցման կիրառման առումով: Այցելու-թերապևտ հարաբերություններում տրանսֆերի վերլուծությունը վերլուծական կարևոր տեխնիկաներից մեկն է:
Այցելուից դեպի թերապևտ փոխանցումը կոչվում է տրանսֆեր, իսկ թերապևտից դեպի այցելու փոխանցումը՝ կոնտրտրանսֆեր: 
Տրանսֆերը և կոնտրտրանսֆերն՝ իբրև երևույթ, նույնն են, սակայն տարբերվում են իրենց ուղղվածությամբ: Տրանսֆերի այս տարանջատումը նպատակ ունի պարզեցնելու և ավելի արդյունավետ  դարձնելու այցելու-թերապևտ հարաբերությունները՝ որակյալ թերապիայի համար: Տրանսֆերի և կոնտրտրանսֆերի վերլուծությունները հնարավորություն են տալիս նվազեցնելու միջանձնային հարաբերություններում  առկա  սուբյեկտիվությունը: Թերապևտն օգնում է այցելուին տարանջատել իր մտացածին պատկերացումներն ու զգացողություններն իրականությունից, ինչի  շնորհիվ՝ նրան մոտեցնում է իրականության ավելի ճշգրիտ ընկալմանը: 
Միաժամանակ թերապևտը, լինելով սուբյեկտիվ մարդկային էակ, նույնպես ակամա կիրառում է տրանսֆեր:
Քանի որ իրականությունը, ինչպես նաև մարդկային անձերն  ինքնին շատ բարդ են (և սկզբունքորեն անճանաչելի), յուրաքանչյուր հոգեթերապևտ, արդյունավետ աշխատելու համար, ցանկալի է, որ մշտապես վերլուծի իր զգացմունքները, պատկերացումները և վերաբերմունքը վերլուծվողի նկատմամբ: Դա հնարավորություն կտա այցելուի վերաբերյալ սեփական հույզերը, պատկերացումներն ու սպասումներն առանձնացնել իրականությունից  և այցելուին չվերագրել հատկանիշներ, որոնք նա չունի: 
Հարկավոր է, որ վերլուծողը պահպանի ոչ միայն արտաքին, ձևական, այլև ներքին բարյացակամ և չեզոք վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ, ինչը շատ և շատ դժվար է: Կոնտրտրանսֆերի մշտական վերլուծությունը նպաստում է դրան՝ փոխհարաբերությունները դարձնելով ավելի արդյունավետ, պարզ, հասկանալի, պատասխանատու և, իհարկե, «իրականությանն ավելի մոտ»:
Ժակ Լականի վերլուծական դպրոցը չի ընդունում կոնտրտրանսֆերի գոյությունը՝ միաժամանակ ընդունելով տրանսֆերի երևույթը: Ֆրեյդյան դպրոցն, ի տաբերություն դրան, համարում է, որ թերապևտը, որքան էլ լավ վերլուծված լինի, մնում է սուբյեկտիվ և չի կարող բոլորովին չունենալ տրանսֆերներ այցելուի վերաբերյալ:
Տրանսֆերն ունի մի շարք դրական կողմեր: 
Աշխատանքի սկզբում այն հնարավորություն է տալիս երկու կողմերին լինելու մեղմ, ճանաչելու միմյանց՝ միաժամանակ գտնվելով սեփական պատկերացումների ազդեցության ներքո: Տրանսֆերային հարաբերությունները բնորոշ են նևրոտիզմին և ընդհանրապես նևրոտիկ անձանց: Տրանսֆերը՝ որպես երևույթ, փսիխոզով տառապող հիվանդներին բնորոշ չէ: Պատճառներից մեկն այն է, որ փսիխոզով տառապող անձը չունի բավարար հոգեբանական «իներցիոն մեխանիզմներ», որոնք հատկապես բնորոշ են նևրոզով տառապող անձանց: Այսինքն՝ նևրոզով տառապողը, փորձի կուտակմանը զուգահեռ, ձեռք է բերում միանման երևույթներին ընդհանուր հայացք նետելու մի ունակություն, որն էլ էապես հեշտացնում է նորի ընկալումը: 
Փսիխոզով տառապողները մեծ դժվարություն ունեն նորը ճանաչելու հարցում․ նախկին փորձը ներկայում կիրառելու նրանց մեխանիզմները լավ չեն գործում: «Հավանական կանխատեսման» ունակությունը (հասկացության հեղինակը վրացի ճանաչված հոգեբան Ուզնաձեն է) փսիխոտիկների մոտ վնասված է, ավելի ճիշտ՝ ի տարբերություն նևրոտիկների, բավարար զարգացած չէ: Նրանք դժվարանում են իրենց նախկին փորձն օգտագործել ներկայում: 
Կոնտրտրանսֆերի վերլուծությունը պետք է թերապևտի համար լինի ամենակարևոր աշխատանքներից մեկը: 
Տրանսֆերի երևույթն այն «տեղն է», որտեղ պատկերվում և արտահայտվում է այցելուի նևրոզը: Այցելուն, իր նևրոտիկ խնդիրները բերելով թերապևտի սենյակ, դրանք «տեղադրում է» թերապևտի նկատմամբ ունեցած տրանսֆերի մեջ: Այս երևույթը կոչվում է «նևրոզը տրանսֆերի մեջ»:
Աֆորիզմներ
Քո արշինով մի՛ չափիր:
Քարտեզը տարածք չէ:
Ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ:
Նախքան ուրիշի աչքի փուշը հանելը քո աչքի գերանը հանիր:
Մի՛ դատիր, որ չդատվես:
Ըստ հագուստի դիմավորում են, ըստ խելքի՝ ճանապարհում:
Հոգեվերլուծական տեխնիկաները հոգեթերապիայում
Արա Չալիկյան
Խմբագրեց Նորա Վանյանը

Կատեգորիա՝ Դասախոսություններ

Թեգեր #հոգեվերլուծական_տեխնիկաներ

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

 
Զանգահարել: +37477123365
Էլ փոստ՝ academydialog.edu@gmail.com

ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

ԱԿԱԴԵՄԻԱ ԴԻԱԼՈԳ © 2024